Կենսաթոշակային բարեփոխումը Հայաստանի տնտեսության զարգացման կարեւորագույն տարրերից է

PanARMENIAN.Net - Կենսաթոշակային բարեփոխումը Հայաստանի տնտեսության զարգացման կարեւորագույն տարրերից է , գտնում է «Տռոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: «Այստեղ լուրջ, ստուգված քայլեր են հարկավոր, քանի որ դա առաջին հերթին ազդում է բնակչության չպաշտպանված շերտերի վրա»,-ասել է նա Երեւանում լրագրողներին Ամերիաբանկի գլխավոր գրասենյակի բացումից հետո:



Այս առնչությամբ Ռ.Վարդանյանը նշել է, որ կենսաթոշակային բարեփոխման շրջանակներում կարեւոր է խուսափել սխալներից, «ոչ միայն այժմ, այլն նաեւ 10-20 տարի հետո»: «Երկար փողերի առկայությունը շատ կարեւոր է ցանկացած երկրի տնտեսության համար»,-հավելել է նա:



Հայաստանը կանցնի երկաստիճան կենսաթոշակային համակարգի 2011թ., ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` ելույթ ունենալով նոյեմբերի 10-ին Ծաղկաձորում` ԱՊՀ երկրների արժեթղթերի շուկաների կանոնակարգման պետմարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստում:



Մշակման փուլում են գտնվում «Ներդրումային հիմնադրամների մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքները, որի շրջանակներում կկանոնակարգվի ներդրումային եւ կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---