ԱՄՀ-ի վարկի շնորհիվ ՀՀ կառավարությունը չկրճատեց իր բյուջետային ծախսերը

PanARMENIAN.Net - ԱՄՀ վարկերը հիմնականում օգտագործում է Կենտրոնական բանկը: Պատճառներից մեկը, թե ինչու մենք մարտ ամսին որոշեցինք վարկ տրամադրել Հայաստանին, այն էր, որ ԿԲ-ն կորցրեց իր միջազգային պահուստների զգալի մասը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Ըստ նրա, մարտին, արտարժույթի արժեզրկումից առաջ ԿԲ-ն շուրջ 700 մլն դոլար վաճառեց: «ԱՄՀ-ն վարկ տրամադրեց ԿԲ-ին, լրացնելու համար նրա պահուստներն ու ամրապնդելու համար վստահությունը արտարժույթի հանդեպ»,-աել է Օմեսը: Ընդ որում, նա նշել է, որ հատկացված գումարը նախատեսված չէ որեւէ ծրագրի իրականացման համար, այն ուղղակի կնստի բանկային հաշիվների վրա:



«ԱՄՀ վարկի մյուս մասը նախատեսված է կառավարության բյուջեի ֆինանսավորման համար: Դա նորություն է մեզ հմար, քանի որ ճգնաժամի պայմաններում մենք թույլ տվեցինք ՀՀ կառավարությանը օգտագործել մեր միջոցների մի մասը իր ծախսերի համար»,-ասել է Օմեսը` հավելելով, որ այս տարի ՀՀ գործադիր մարմինն օգտագործել է շուրջ 150 մլն դոլար Արժույթի միջազգային հիմնադրամի հատկացրած վարկից:



«Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք թույլ կտանք ՀՀ կառավարությանը օգտագործել եւս 150 մլն դոլար 2010թ. պետբյուջեի ձեւավորման համար»,-ասել է Օմեսը: Ընդ որում նա ընդգծել է, որ ԱՄՀ վարկի շնորհիվ, ՀՀ գործադիրր մարմինը չկրճատեց իր բյուջետային ծախսերը: «Մենք գտնում ենք, որ սխալ կլինի կտրուկ կրճատել կառավարական ծախսերը, հատկապես ֆինանսական ճգնաժամի շրջանում»,-ասել է Օմեսը` հավելելով, որ կառավարությունը պետք է ավելացնի իր ծախսերը` նպաստելու համար տնտեսության զարգացմանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---