Հայաստանի ապահովագրության շուկայում փոփոխություններ են լինելու

PanARMENIAN.Net - Հայաստանի ապահովագրման շուկան կանգնած է լուրջ զարգացման ճանապարհին, Երեւանում այս մասին հայտարարեց «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ, «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդանյանը : «Ես կարծում եմ, որ կտրուկ կաճի ապահովագրման ծավալը, եւ ընդհանրապես, ապահովագրման մշակույթը», - ասաց նա:



Ռուբեն Վարդանյանի կարծիքով, Հայաստանն արդեն հասել է այն մակարդակին, որ ապահովագրումը դառնում է նորմալ բիզնեսավարման մի մասը եւ այն լինելու է նորմալ գործողությունների մի հատվածը: «Մոտակա երկու-երեք տարիների ընթացքում մենք կտեսնենք, որ կտրուկ կավելանան դրանք», - ավելացրեց նա:

Նա Նաեւ նշեց, որ ապահովագրական շուկայի զարգացման համատեքստում խոսքը այդ շուկայի կարգավորման, նոր օրենսդրական ակտերի եւ արտադրանքների մասին է:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---