Գյուղատնտեսական հարցերով եվրոպական հանձնաժողովի 36-րդ նիստը կանցնի Երեւանում

PanARMENIAN.Net - Շարունակվում էՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանիայցը Իտալիա, որտեղ կառավարության ղեկավարը մասնակցում է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Այսօր Տիգրան Սարգսյանը ելույթով դիմել է համաժողովի մասնակիցներին: «Արդեն երկու տասնամյակ է, ինչ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկված է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության աշխատանքներում` 1993 թվականից հանդիսանալով կազմակերպության լիիրավ անդամ: Համագործակցության անցած տարիները արդյունավետ աշխատանքի ու արձանագրված հաջողությունների ժամանակաշրջան են: Այդ բովանդակալից եւ շնորհակալ համագործակցությունը շոշափելի արդյունք է տվել: Այսօր հպարտությամբ արձանագրում ենք, որ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության «Հաջողության ուղիները» զեկույցը, ի թիվս չորս այլ պետությունների, բարձր է գնահատել մեր երկրի օրինակը` որպես դրված նպատակներին հասնելու եւ ոլորտում առկա խնդիրների հետեւողական լուծման փորձառություն: Սա, իհարկե, չի նշանակում, որ բոլոր հիմնահարցերն արդեն լուծված են, եւ պետք է աշխատել նոր եռանդով, ձեռքբերածն ամրապնդելու եւ գյուղատնտեսության ոլորտում տեսանելի առաջընթացը շարունակելու համար»,-ասել է նա:



Սակայն, ըստ վարչապետի, պարենի արտադրությունը ողջաշխարհում, ներառյալ Հայաստանում, խիստ ռիսկային ոլորտ է: «Արդի ֆինանսական եւտնտեսականճգնաժամն իր հերթին բացասականազդեցություն թողեց սննդիպահանջարկի վրա, ինչն առավել ընդգծված զգացվեց զարգացող երկրներում: Այդ իսկ պատճառով մենք մեծապես կարեւորում ենք այս համաժողովն ու խնդրի լուծմանն ուղղված բոլոր պետությունների ու միջազգային կազմակերպությունների ջանքերը: Այսօր այս սրահում հավաքված պատվարժան հյուրերն ու ոլորտի պատասխանատուները պարենային ապահովության վերաբերյալ գագաթաժողովի առաջարկած հռչակագրին անդրադառնալու առիթներ դեռ ունենալու են: Համոզված եմ, որ այդ քննարկումները բավականին հետաքրքիր ու արդյունավետ են լինելու: Իմ դիրքորոշումը սեղմ է եւ հստակ: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է պարենային ապահովության վերաբերյալ գագաթաժողովի հռչակագիրը: Այն համապատասխանում է մեր կառավարության տեսլականին, ու դրանում արտահայտված սկզբունքները մեզ համար ընդունելի են»,-ասել է նա:

«Մենք բարձրենքգնահատումՊարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Գյուղատնտեսական հարցերով եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանն ու Կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ կոնֆերանսը 2010 թվականի մայիսի 10-14 Երեւանում անցկացնելու մասին որոշումը: Հուսով եմ, որ Երեւանում կայացրած որոշումները եւս կնպաստեն պարենային անվտանգության մակարդակի զգալի բարձրացմանը: Սպասում ենք ձեզ Երեւանում:



Թույլ տվեք ՀայաստանիՀանրապետության կառավարության անունիցկրկինարտահայտել իմ խորին շնորհակալությունը Պարենի եւգյուղատնտեսության կազմակերպությանը եւ անձնապես գլխավոր տնօրեն դոկտոր Ժակ Դիուֆին, կազմակերպության դոնոր անդամներին եւ բարի կամք դրսեւորած երկրներին` աշխարհի առջեւ ծառացած խնդիրների լուծման նպատակով գործադրած համատեղ ջանքերի համար:Համոզված եմ, որ համատեղ ջանքերով ի վիճակի կլինենք հաղթահարելու պարենային անվտանգության մարտահրավերները եւ աստիճանաբար կվերացնենք սովն ու աղքատությունը ամբողջ աշխարհում»,-ասել է վարչապետը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---