Վեց աուդիտորներ ստացել են որակավորման վկայականներ

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:



Ըստ հաղորդագրության, քննությանը մասնակցած 16 դիմորդներից որակավորվել են վեցը: Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել րակավորման վկայական շնորհել նա- Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպությունների կողմից որակավորված 4 դիմորդի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա: 2009 թվականի ընթացքում անցկացվել է աուդիտորների որակավորման ընդհանուր թվով 6 քննություն, որոնց արդյունքներով որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել 22 դիմորդի:



Հայաստանի Հանրապետությունում ս. թ. նոյեմբերի 17-ի դրությամբ որակավորման վկայական ունի 106 աուդիտոր:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---