«Լորի» ՍՊԸ-ն ծրագրում է Ռուսաստանի հետ ստորագրել 2010 թ. վարկ ստանալու մասին պայմանագիր

PanARMENIAN.Net - «Լորի» ՍՊԸ-ն ծրագրում է Ռուսաստանի հետ կնքել 2010 թ. վարկ ստանալու մասին պայմանագիր: Այդ մասին դեկտեմբերի 1-ին Նոր Հաճընում լրագրողներին հայտնեց ադամանդների վերամշակման «Լորի» ՍՊԸ գործարանի տնօրեն Իսահակ Աղաջանյանը: «Եթե հաջողվի պայմանավորվել, ապա մենք կընդլայնենք մեր գործունեությունը եւ աշխատատեղերը կավելացնենք 2-3 անգամ», - նշեց Իսահակ Աղաջանյանը: Նրա խոսքերի համաձայն, մինչեւ ճգնաժամը ընկերությունում աշխատում էին 500 մարդ, այսօր աշխատատեղերը կրճատվել են միչեւ 350: Նա նաեւ հայտնեց, որ գործարանն ստեղծելու ժամանակ այնտեղ աշխատում էր 20 երեսակող, իսկ գործարանի ամբողջ գործունեության ընթացքում «նրա պատերից դուրս են եկել» մոտավորապես 900 երեսակող:



«Ռուսական վարկ ստանալու շրջանակներում Ռուսաստանի Ֆեդերացիա արտահանումը կավելանա 30 %-ով», - նշեց Իսահակ Աղաջանյանը:



Նա նաեւ հայտնեց, որ գործարանն աշխատում էր ռուսական հումքով, որի մատակարարման մասին պայմանագիրը կնքվել է երկու տարի առաջ, եւ հիմա կան բոլոր նախադրյալները այդ համագործակցությունը շարունակելու, մասնավորապես, «Ալրոսա» ՓԲԸ-ի հետ, որի առաջին հաճախորդներից է «Լորի» ընկերությունը;

Իսահակ Աղաջանյանը տեղեկացրեց նաեւ, որ գործարանում միջին աշխատավարձը 100.000 դրամ եւ ավելի բարձր է, գործարանի աշխատողների 90%-ը Նոր Հաճընի բնակիչներ են, իսկ մյուսները` Երեւանի:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---