2010թ. լրամշակված պետբյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 6 տոկոսը

PanARMENIAN.Net - 2010թ. լրամշակված պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 6 տոկոս ՀՆԱ-ի հանդեպ կամ 193 մլրդ դրամ: Այդ մասին դեկտեմբերի 3-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` ներկայացնելով 2010թ. պետբյուջեի լրամշակված տարբերակը: «Այդ ցուցանիշը 1,5 տոկոսով պակաս է այս տարի ակնկալվող ցուցանիշից»,-ասել է նա:



Այս համատեքստում նախարարը նշել է, որ այդ ցուցանիշի նվազումը ՀՀ կառավարությւան վարած քաղաքականության արդյունքն է, որն ուղղված է դեֆիցիտի մակարդակի աստիճանական նվազեցմանը եւ այն մինչճգնաժամային տարիների մակարդակին հասցնելուն: «Առաջիկա տարիներին մենք պետք է նվազեցնենք դեֆիցիտի մակարդակը եւ հասցնենք այն մինչճգնաժամային տարիների մակարդակին»,-ասել է Տ.Դավթյանը:



Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել 2010թ. բյուջեի հիմնական տարբերակում փոփոխությունների կատարմանը: Բյուջեի նախագիծն առաջիկայում կներկայացվի ՀՀ ԱԺ վերջնական հաստատմանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---