ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման համար կստեղծվի հայ-ռուսական համատեղ ընկերություն

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 3-ին հավանության արժանացրեց հայ-ռուսական համատեղ ընկերություն ստեղծելու որոշումը, որը զբաղվելու է ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցմամբ:



Նոր ՓԲԸ-ն ստեղծվելու է Հայաստանի էներգետիկայի նախարարության եւ ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության համատեղ մասնակցությամբ` 50% - 50% հարաբերությամբ մասնաբաժիններով:



Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերի համաձայն, նոր ընկերության կանոնակարգված կապիտալը կազմելու է 60 մլն դրամ: «Հայկական կողմի կանոնակարգված կապիտալի մասնաբաժինը 30 մլն դրամի չափով պետք է ապահովվի Հայաստանի էներգետիկ ոլորտից ընկերության ստացվող եկամուտներով», - ասել է նա: Հայկական կողմի բաժնետոմսերը այդ նոր ստեղծվող ընկերությունում տնօրինելու է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը:



Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ նոր էներգաբլոկի հզորությունը կազմելու է 1060 ՄՎտ` 60 տարի օգտագործման ժամկետով, իսկ անվտանգության մակարդակը համապատասխանելու է եվրոպական չափանիշներին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---