Վրաստանը դադարեցրել է դեպի Հայաստան գազի տարանցումը, գազատարի վրա հայտնաբերվել է պայթուցիկ սարք14 դեկտեմբերի 2009 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ի երեկոյան ժամը 21:00-ից դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Ինչպես պաշտոնապես տեկեկացվել է «ՀայՌուսգազարդ»-ին, գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է ,Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս, «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա», « Օկտյաբրսկայա-Օլգինսկայա Չմի» մայրուղային գազատարներից գազը դատարկելու եւ ծագած խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ:Ռուսական գազի դեպի Հայաստան տարանցումը իրականացվում է Վրաստանի տարածքով: Սակայն, «Վրաստանի գազամատակարարումը չի դադարեցվել, քանի որ այն իր գազը ստանում է Ադրբեջանից», - ասել է «Վրաստանի նավթային եւ գազային կորպորացիայի» մամլո ծառայության ղեկավար Թամարա Շոշիաշվիլին: Ինչպես հաղորդվել էր, կիրակի երեկոյան Ինգուշեթիայի Մալգոբերիի շրջանում գլխավոր գազատարի վրա հայտնաբերվել է հզոր պայթուցիկ սարք եւ մի քանի ծուղակ ականներ: Խոշոր վթար կանխելու համար դադարեցվել է գազամատակարարումը: «ՀայՌուսգազարդ»-ը տեղեկացնում է , որ հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |