Արա Նռանյան. 2010 թ-ն Հայաստանում աղքատություն է սպասվում

Արա Նռանյան. 2010 թ-ն Հայաստանում աղքատություն է սպասվում PanARMENIAN.Net - Արա Նռանյան. 2010 թ-ն Հայաստանում աղքատություն է սպասվում, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԺ ՀՅԴ-ի կողմից պատգամավոր Արա Նռանյանը: «Նույնիսկ եթե կառավարությունը ապահովվի տնտեսական աճ, ապա դա ոչինչ չի նշանակում, քանի որ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության եւ տնտեսական իրավիճակի պատճառով, 2010 թ-ն կնվազի քաղաքացիների կենսամակարդակը», - ասել է նա:



Նա նաեւ ավելացրել է, որ կգրանցվի աղքատության աճ, իսկ նրանք, ովքեր միջին խավ են համարվում կհայտնվեն աղքատության եզրին: «Գաղտնիք չի, որ մեր քաղաքացիների եկամուտների մեծ մասը կազմում են դրամական փոխանցումները, որոնք արդեն բացակայում են: Եվ կառավարությունը չի ձեռնարկում ոչ մի քայլ նվազած եկամուտների փոխհատուցման համար», - ասել է Նռանյանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---