ՕՊԵԿ-ը կօգնի Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը16 դեկտեմբերի 2009 - 19:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վիեննայում հանդիպեց ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (ՕՖԻԴ) գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ գուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների զարգացման» ծրագրի տնօրեն Գագիկ Մաթեւոսյանը: ՕՖԻԴ-ի եւ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը սկսվել է 2004 թվականից: Համագործակցության այս հինգ տարիների ընթացքում արդյունավետ իրականացվել է 4 ծրագիր, որոնք հիմնականում ուղղված են եղել գյուղերի գազաֆիկացմանը: ՕՖԻԴ-ի ֆինանսական ներդրումը Հայաստանում կազմում է մոտ 30 մլն ԱՄՆ դոլար: Ներկայումս բանակցություններ են վարվում եւս 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների շուրջ: ՀՀ փոխվարչապետը ՕՖԻԴ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկեց նոր ներդրումային ծրագրին վերաբերող հարցեր: «Գյուղական կարողությունների ստեղծման» ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու կազմակերպությունների` ՕՖԻԴ-ի եւ ԻՖԱԴ-ի համաֆինանսավորմամբ: ՀՀ փոխվարչապետը ներկայացրեց Հռոմում IFAD-ի հետ անցկացրած քննարկման արդյունքները` տեղեկացնելով, որ սկզբունքորեն համաձայնություն է ձեռք բերվել ծրագրի իրականացման ժամկետների եւ երկու կազմակերպությունների կողմից ծրագիրը համատեղ ֆինանսավորելու վերաբերյալ: Քանի որ ԻՖԱԴ-ի ֆինանսավորումն ակնկալվում է 2010 2-րդ կեսին, այդ իսկ պատճառով Արմեն Գեւորգյանը ՕՖԻԴ-ի ղեկավարությանը խնդրեց ընթացակարգային գործողություններն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում` ՕՖԻԴ-ի կողմից ծրագրի ֆինանսավորումը հնարավորինս շուտ սկսելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ԻՖԱԴ-ի հետ նոր ծրագիրը ՕՖԻԴ-ը կքննարկի, որից հետո այն կհաստատի 2010 թ.-ի մարտին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |