Սերգեյ Կապինոս. Փոքր ու միջին ձեռնարկատիրությունը կարող է դառնալ 2010թ. Հայաստանի տնտեսության զարգացման հենքը22 հունվարի 2010 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է զարգացնի փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: «Մենք առաջարկել ենք Հայաստանի կառավարությանը տնտեսական քաղաքականության այնպիսի ուղղություն, ինչպիսին է փոքր ու միջին ձեռնարկատիրության արագ զարգացումը»,-ասել է նա: Ըստ Կապինոսի, գրասենյակն աշխատում է Հայաստանի տնտեսության ոլորտում մրցակցային միջավայրի վերականգնման ուղղությամբ, իչը կնպաստի շուկայի զարգացմանն ու մենաշնորհային քաղաքականության սահմանափակմանը: ՀՀ կառավարությունը հունվարի 21-ի նիստում հաստատել է 2010 թվականի «Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ծրագիրը» 250 մլն դրամի չափով: 2009թ. դեկտեմբերի 23-ին Երեւանում տեղի ունեցավ «Պարզեցված ուղեցույցի» պաշտոնական շնորհանդեսը, որը թույլ կտա թեթեւացնել փոքր ու միջին ձեռնարկատիրության օբյեկտների հարկային հաշվառումը: Ուղեցույցը պատրաստվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ծրագրի գործադիր տնօրենի հետ համատեղ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Հաշվապահության կենտրոնի ակտիվ մասնակցությամբ: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |