Armenian PostBank-ը կսկսի գործել 2010թ. գարնանը

PanARMENIAN.Net -
«Արմենիան Փոստբանկի» (Armenian PostBank) առաջին բաժանմունքները կսկսեն գործել 2010թ. գարնանը: Այդ մասին փետրվարի 4-ին կառավարական ճեպազրույցի ժամանակ լրագրողներին է հայտնել ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:



«Արմենիան Փոստբանկ» ՓԲԸ-ին բանկային լիցենզիա տրամադրելու նախնական հավանություն էր տվել ՀՀ ԿԲ-ն 2008թ. սեպտեմբերի 19-ին:



Նախատեսվում է, որ նոր բանկը մասնագիտացված կառույց կլինի, որը կգործի «Հայփոստի» փոստային բաժանմունքների հիման վրա եւ ֆինանսական ու ապահովագրական ծառայություններ կտրամադրի Հայաստանի ողջ տարածքի, ինչպես նաեւ կկատարի դրամական փոխանցումներ, կընդունի ավանդներ, պլաստիկ քարտերի միջոցով հնարավոր կլինի կատարել տարբեր ֆինանսական գործողություններ, այդ թվում` կոմունալ վարձավճարների կատարում:



Հայաստանում մասնագիտացած փոստային բանկի ստեղծումը կկատարվի ՀՀ փոստային հատվածի արդիականացման շրջանակներում, որի համար նախատեսվում է մինչեւ 2012թ. շուրջ 12 մլն դոլարի ներդրումներ կատարել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---