«Արմավիա» ընկերության շարժակազմը կհամալրի Բոյինգ-757-ը

«Արմավիա» ընկերության շարժակազմը կհամալրի Բոյինգ-757-ը

PanARMENIAN.Net -
Թռիչքների աշխարհագրության ընդլայնման համար «Արմավիա» ավիաընկերությունն ավարտեց Բոյինգ-757 ինքնաթիռ ձեռք բերելու շուրջ բանակցությունները: «Այսօր ավարտեցինք Բոյինգ-757 մեծ ինքնաթիռի գնման շուրջ բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, այն ընկերության տնօրինությանը կհանձնվի եւ մեզ հնարավորություն կընձեռի չվերթներ կատարել այնպիսի երկրներ, որտեղ հասնելու համար ավելի քան 9-10 ժամ է պահանջվում»,- Երեւանում լրագրողներին հաղորդեց «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բագդասարովը:



Այդ կապակցությամբ նա ավելացրեց, որ ընկերությունը բանակցություններ է վարում դեպի ԱՄՆ, Կանադա, Թայլանդ, Չինաստան եւ Տոկիո չվերթներ կատարելու վերաբերյալ, բանակցություններ են ընթանում դեպի Վարշավա չվերթ բացելու մասին, չվերթներ են բացվել են դեպի Կիպրոս, Դելի եւ Թել-Ավիվ, հաջորդը չվերթներն են Բարսելոնա, մինչեւ չորս-հինգ կավելանա չվերթների քանակը դեպի Իտալիա:



Իսկ ինչ վերաբերում է «Ցամաքային Սուպերջետ» երկար սպասված ինքնաթիռներին, ապա, Միխայիլ Բագդասարովի խոսքով, դրանք ընկերության տնօրինությանը կհանձնվեն 2010 թվականի սեպտեմբերին:



Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: Ընկերության դինամիկ զարգացումը սկսվեց 2005-ին, երբ բաժնետոմսերի ողջ փաթեթը փոխանցվեց «Միկա Լիմիտեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բագդասարովին:



Այսօր «Արմավիա» ավիաընկերությունը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միության (IATA) պահանջներին: Ինքնաթիռների շարժակազմը բաղկացած է Ա-319(3), Ա-320(2), Իլ-86, Տու-134 օդանավերից: «Արմավիան» շաբաթական կատարում է ավելի քան 102 չվերթ մոտ 20 երկրներ` 35 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: 2009թ. «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է ավելին քան 700 հազար ուղեւոր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---