ՀՀ վարչապետն ու Հայաստանում ՉԺՀ դեսպանն ամփոփեցին համատեղ ծրագրերի արդյունքները

ՀՀ վարչապետն ու Հայաստանում ՉԺՀ դեսպանն ամփոփեցին համատեղ ծրագրերի արդյունքները

PanARMENIAN.Net -
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց Հայաստանում ՉԺՀ դեսպան Հոն Ցզյուինին` հանրապետությունում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն, Հայաստանի վարչապետը նշեց, որ Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ հարաբերությունները գտնվում են դինամիկ զարգացման փուլում եւ ընդգծեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության հետագա խորացմանը:



Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության եւ մեծ ավանդի համար, որ նա ունեցել է հայ-չինական բարեկամական համագործակցության ամրապնդման եւ հետագա խորացման, մասնավորապես երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջեւ ապագային միտված մի շարք համատեղ նախագծերի իրականացման գործում, այդ թվում` արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտատեխնիկական եւ այլ ոլորտներում:



Անդրադառնալով երկկողմանի համագործակցությանը` զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ առ—տրաշրջանառության աճը, փոխադարձ վստահության ներկայիս մակարդակը միջազգային ասպարեզում եւ համոզմունք հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում կնպաստի երկու երկրների միջեւ փոխըմբռնման խորացմանը:



Վարչապետն ընդգծել է «Շանհայ-Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը եւ ժողովրդին Հայաստանին ցուցաբերած բազմաբնույթ օժանդակության համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---