UNIStream-ը նվազեցնում է սակագները Հայաստանի համար

PanARMENIAN.Net -
Միջազգային UNISteram համակարգը էապես նվազեցրել է իր սակագները Ռուսաստանի եւ Հայաստանի համար: Այժմ սակագնային ցանցը սկսվում է 1 տոկոսից ռուբլով, դոլարով եւ եվրոյով կատարվող դրամական փոխանցումների համար, եթե փոխանցումը կազմում է 7000 դոլար եւ ավելին: Ընդ որում ամբողջությամբ պահպանվում է աննախադեպ սակագնային պլանը, երբ, դրամական փոխանցում կատարելով դեպի Հայաստան տեղական արժույթով` դրամով, հաճախորդները հավելավճար չեն մուծում անկախ գումարից, ասվում է հաղորդագրության մեջ, որը PanARMENIAN.Net ին է տրամադրել «ՅՈւՆԻՍԹՐԻՄ» ԲԲԸ-ի մամլո ծառայությունը:



«Սա շուկայական միջոց չէ, այլ երախտագիտության դրսեւորում այն մարդկանց հանդեպ, որոնք ճգնաժամի պայմաններում հավատարիմ մնացին մեզ եւ ովքեր մեր նոր հաճախորդները դարձան` հավատալով մեզ»,-ասել է համակարգի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը: Նա հավելել է, որ նման ծրագրեր իրականացվել են նաեւ Մոլդովայում, Ղրղղզստանում, ՌԴ-ում, նոր սակագներ են առաջարկվելու Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի համար եւ սա մշտական գործընթաց է:



2009թ. UNISteram-ի հաճախորդների թիվն աճել է, հասնելով 711 հազարի, իսկ փոխանցումների ծավալը կազմել է 550 մլն դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---