Երեւանում տեղի ունեցավ ճանապարհային ենթակառուցվածքների բարեփոխման սեմինար

PanARMENIAN.Net -
2010 թ. փետրվարի 2-ին քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի, Գերմանիայի չափագիտության ինստիտուտի (ԳՉԻ) — Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ համագործակցաբար կազմակերպեց սեմինար «Ճանապարհային քարտեզ որակյալ ենթակառուցվածքների բարեփոխման համար» թեմայով, հաղորդում է AEPLAC-ի մամլո ծառայությունը:



Այս սեմինարը կարեւոր քայլ էր որակյալ ենթակառուցվածքների բարեփոխման գործընթացում միջազգային դոնորների` Հայաստանին համակարգված աջակցություն ցուցաբերելու ջանքերի համատեքստում: Որակյալ ենթակառուցվածքների բարեփոխման նպատակն է բարձրացնել Հայաստանի տնտեսության միջազգային մրցունակությունը եւ առաջընթաց գրանցել ԵՄ հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) ստորագրման գործում:



Դասընթացին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Չափագիտության եւ Ստանդարտների ազգային ինստիտուտների, Հավատարմագրման գործակալության, Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ:





Միջազգային դոնորների համակարգված գործողությունները նախաձեռնվել են 2009թ. հուլիսին` նկատի ունենալով Հայաստանում միջազգային, այդ թվում նաեւ ԵՄ ստանդարտներին համապատասխանող եւ առեւտրի ոլորտում տեխնիկական խոչընդոտները նվազեցնող որակյալ ենթակառուցվածքների ժամանակակից համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Այդ ժամանակից ի վեր իրականացվել են մի շարք աշխատանքներ, ի մասնավորի` կազմակերպվել է իրազեկման սեմինար, կազմվել է չափագրության գնահատման զեկույց, որը ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարությանը, մշակվել է բարեփոխման ճանապարհային քարտեզ, հատկացվել են հավելյալ ռեսուրսներ` համապատասխան բարեփոխումների համար պահանջվող միջոցառումների վերաբերյալ բարձրորակ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:





Սեմինարի ընթացքում քննարկվեց որակյալ ենթակառուցվածքների բարեփոխման ճանապարհային քարտեզի նախագիծը, որով այս գործընթացում կառաջնորդվի ՀՀ կառավարությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---