Արդշինինվեստբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է

Արդշինինվեստբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է

PanARMENIAN.Net -
2009թ. Արդշինիվեստբանկն առաջատար դիրքեր գրավեց Հայաստանի բանկային համակարգում պետբյուջե կատարած սոցվճարների ծավալով եւ երկրորդ տեղում է բանկերի թվում որպես խոշոր հարկատու, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Ըստ հաղորդագրության, Արդշինինվեստբանկը 2009թ. տվյալներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է պետական բյուջե կատարած սոցիալական վճարների ծավալով եւ 2-րդ բանկը` խոշոր հարկատուների ցուցակում: 2009թ. ընթացքում Արդշինինվեստբանկի կողմից պետական բյուջե կատարված սոցիալական վճարները կազմել են 328 մլն դրամ, իսկ ընդհանուր հարկային վճարները` 2,3 մլրդ դրամ:



2009թ. գործունեության հիմնական ցուցանիշների գծով բանկը գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատար հնգյակում: Այսպես, բանկը երկրորդն է ստացված զուտ շահույթի (1 935 մլն դրամ) եւ ընդհանուր կապիտալի (27 335 մլն դրամ) մեծություններով: Ընդհանուր ակտիվների մեծությամբ Արդշինինվեստբանկը, ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 4-րդ, իսկ ընդհանուր պարտավորությունների մեծությամբ` 5-րդ տեղը:



Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. «Մենք հաջողությամբ հաղթահարեցինք դժվարին 2009 թվականը: Միջազգային ֆինանսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ ինչպես Հայաստանի ողջ տնտեսության, այնպես էլ բանկային համակարգի վրա: Արդշինինվեստբանկը, սոցիալական եւ հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարմամբ, շարունակում է սատարել պետությանը` սոցիալական ծրագրերի իրականացման գործում»:



Արդշինիվեստբանկը հիմնվել է 2002թ. դեկտեմբերին: 2003թ. բանկը ձեռք բերեց «Արդշինբանկ» ԲԲԸ-ի եւ «Արմագրոբանկ» ՓԲԸ-ի ակտիվների եւ պարտավորությունների զգալի մասը նրանց բաժանմունքների ցանցի հետ միասին: Բանկը մասնակցել է ՀԲ-ի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, «Փոքր ու միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն» հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը արժեթղթերի շուկայի մասնակից է` ՀՀ ԿԲ-ի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունների եւ Արդշինինվեստբանկի միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, հանդիսանում է պետական պարտատոմսերի դիլեր: Բանկը Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, «Master Card Europay»-ի անդամ է, SWIFT հեռահաղորդակցային ֆինանսական միջազգային համակարգի, «Հայ ինկասացիա» ՓԲԸ-ի, «ArCA» ՓԲԸ-ի բաժմետեր է, MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում: Բանկն ունի 55 բաժանմունք, 13-ը` Երեւանում, 36-ը` Հայաստանի բոլոր մարզերում, 6-ը` ԼՂՀ-ում: Բանկը նաեւ ներկայացուցչություն ունի Փարիզում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---