Կառավարությունը մշակում է գազի գնաճի հետեւանքների մեղմացման ծրագիր

Կառավարությունը մշակում է գազի գնաճի հետեւանքների մեղմացման ծրագիր

PanARMENIAN.Net -
Այս պահի դրությամբ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը քննարկում է «ՀայՌուսգազարդի» գազի գինը բարձրացնելու հայտը, որին ուշադիր հետեւում է ՀՀ կառավարությունը եւ խորհրդակցություններ է անցկացնում: Այդ մասին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած կառավարական ժամի ընթացքում, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցերին, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:



Ըստ Սարգսյանի, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովն անկախ մարմին է եւ կառավարությունն իրավունք չունի միջամտել նրա գործունեությանը: «Այս պահի դրությամբ մենք ձենպահ ենք մնում գազի գնաճի վերաբերյալ գնահատականներից, քանի որ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը դեռեւս որոշում չի կայացրել»,-նշել է նա:



Վարչապետը հայտնել է նաեւ, որ Հայաստանի նախագահն արդեն կարգադրել է, որ կառավարությունը մշակի համալիր միջոցառումների ծրագիր, որն ուղղված է գազի գնի ավելացման հետեւանքների մեղմացմանը, քանի որ հանձնաժողովը դեռեւս նման որոշում չի կայացրել»,-նշել է նա:



Ոսկե իրերի շուկայի աշխատակիցների բողոքների վերաբերյալ Տիգրան Սարգսյանը նշել է, որ որոշ հայ գործարարներ չեն ցանկանում աշխատել օրեքնի շրջանակներում եւ երբ Պետեկամուտների կոմիտեն ստուգումների արդյունքում օրենքի խախտումներ է հայտնաբերում, նրանք դժգոհություն են հայտնում: «Սակայն մենք հետեւողական կլինենք, որպեսզի նշված գործարարներն իրավական դաշտում աշխատեն»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---