ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կատարելագործում է հրապարակվող բորսայական տեղեկատվության կառուցվածքը

PanARMENIAN.Net - Շարունակելով աշխատանքները` մասնագետների եւ հանրության համար շուկայի վերաբերյալ տեղեկատվության որակի եւ մատչելիության բարձրացման ուղղությամբ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն ընդլայնել է պաշտոնական իր կայքէջի միջոցով բացահայտվող բորսայական առեւտրի տվյալների կազմն ու կառուցվածքը: Այս քայլը հնարավոր դարձավ բորսայի ՏՏ մասնագետների կողմից համակարգչային նոր ծրագրի մշակման եւ ներդրման շնորհիվ, որի արդյունքում ապահովվել է բորսայի առեւտրային համակարգի եւ կայքէջի կառավարման ծրագրի միջեւ տվյալների դինամիկ փոխանակումը, ասվում է ֆոնդային բորսայի տրամադրած մամլո հաղորդագրության մեջ:

Այսպես, ստանդարտ ժամանակահատվածների (օրական, ամսական, եռամսյակային եւ տարեկան) համար հաշվետվությունների ստացման հնարավորությանը ավելացվել է նաեւ կամայական ժամանակաշրջանի համար բորսայական առեւտրի ամփոփ տվյալների ստացման հնարավորությունը: Բացի այդ, քանի որ կայքէջի «Առեւտրի տվյալներ» բաժինը թարմացվում է 30 րոպեն մեկ` սկսած ժամը 11:00-ին առեւտրային նստաշրջանի բացման պահից, կայքի այցելուները կարող են տեղեկացված լինել բորսայական շուկայի վերջին զարգացումների, այդ թվում բոլոր գործիքներով իրականացված առեւտրի ծավալների եւ դրաց գների մասին: Տեղեկատվության ներկայացման կառուցվածքը եւս բարելավվել է, ստանալով օգտագործողի համար ավելի հարմար եւ մանրամասն տեսք. այսպես, ռեպո գործիքներով առեւտրին վերաբերող տեղեկատվությունն այժմ ներառում է թե՛ ուղղակի, թե՛ հետադարձ գործարքների գների մասին տեղեկություններ:

Բացի այդ, բորսայական առեւտրի տվյալներն այժմ հնարավոր կլինի բեռնել *.csv ֆորմատով (comma separated values` ստորակետով տարանջատված արժեքներ), որը հանդիսանում է տվյալների ներկայացման համար միջազգային փորձում ընդունված ֆորմատ: Այն, առաջին հերթին, հարմար է բոլոր նրանց, ովքեր զբաղվում են Հայաստանի կապիտալի շուկայի մասին տվյալների հավաքագրմամբ, վերլուծությամբ եւ հաշվետվությունների պատրաստմամբ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն հույս է հայտնում, որ տեղեկատվության բացահայտման համակարգի նշված կատարելագործումը կնպաստի շուկայի մասնակիցների, վերլուծաբանների, ԶԼՄ-ների, ինչպես նաեւ հանրության լայն շրջանների կողմից Հայաստանի կապիտալի շուկային վերաբերող տեղեկատվության առավել արդյունավետ եւ դյուրին կերպով օգտագործմանը եւ կշարունակի այս բնագավառում իր աշխատանքները:

ԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ

ԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ն (մինչեւ 2009 թ-ի հունվարի 27-ը գործել է որպես «Հայկական ֆոնդային բորսա») հիմնադրվել է 2001 թ-ն, որպես ինքնակառավարվող կազմակերպություն 21 բրոկերային կազմակերպությունների կամավոր միավորումների հիման վրա: 2007 թ-ի նոյեմբերին բորսան վերակազմավորվել է ԲԲԸ: 2008 թ-ի հունվարի 7-ց ընկերությունը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 100%-ց սեփականատեր է: 2009 թ-ի հունիսի 5-ն Հայաստանի կենտրոնական դեպոզիտարի բաժնետոմսերի 100%-ց սեփականատեր է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---