Վերին Լարս անցակետի բացման հետ կավելանան արտահանման ծավալները

PanARMENIAN.Net - Վերին Լարս անցակետի բացման հետ Հայաստանը հնարավորություն կստանա արտահանել եւ ներմուծել ապրանքները ցամաքային ճանապարհով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքերով, քանի դեռ անցակետը փակ էր, Հայաստանը ստիպված էր ապրանքը արտահանել լաստանավերի միջոցով, ինչը զգալի վնաս էր հասցնում արդյունաբերությանը: Այս առնչությամբ նա նշել է, որ լաստանավը սահմանափակ քանակությամբ մեքենաներ կարող է տեղափոխել, որի պատճառով տարանցիկ ժամանակը կազմում է 24 ժամից մինչեւ 1 ամիս: «Այնպես է ստացվում, որ մի մեքենան չէր կարող մեկ երթուղուց ավելի կատարել: Դա լրջորեն անդրադառնում էր տնտեսական արդյունավետության ու գնային քաղաքականության վրա»,-ասել է Արսեն Ղազարյանը:

Ընդ որում նա նշել է, որ անցակետի բացման հետ տեղափոխումը հնարավոր կլինի իրականացնել երկու շաբաթվա ընթացքում: «Դա ազդեց գնային քաղաքականության վրա: Ըստ փորձագետների, բեռնափոխադրման ծախսերը կկրճատվեն 20-25 տոկոսով, այսինքն` 1000-1500 դոլար»,-ասել է նախագահը: Այդ համատեքստում նա հավելել է, որ անցակետի բացումը թույլ կտա 2 անգամ ավելի ապրանք արտահանել:

«Չնայած նրան, որ Վերին Լարսը բացվել է, ակցիզային ապրանքներն, ինչպես նախկինում, կարտահանվեն լաստանավերի միջոցով»,-նշել է Ղազարյանը` հույս հայտնելով, որ շուտով այդ ռեժիմը փոփոխություն կկրի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---