Հայաստանի արդյունաբերությունը պետք է հիմնված լինի տնտեսության վրա

Հայաստանի արդյունաբերությունը պետք է հիմնված լինի տնտեսության վրա

PanARMENIAN.Net - Հանրային Խորհրդի ֆինանսական եւ բյուջետային հաձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ արդյունաբերական հարցերի ենթահանձնաժողովի 32 անդամները երեկ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ երկու ժամից ավելի տեւած քննարկմանը ներկայացրին իրենց առաջարկները՝ ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգի ուրվագծում լրացումներ անելու շուրջ, հաղորդում է Հանրային խորհրդի լրատվական կենտրոնը:

Առաջարկներից են՝ արդյունաբերությունը Հայաստանում ամրագրել որպես տնտեսության հիմք եւ գերակա ուղղություն. վերականգնման ենթակա գերակա ճյուղեր սահմանել քիմիական արդյունաբերության վերականգնումը «Նաիրիտի» բազայի վրա, գունավոր մետալուրգիայի վերականգնումը՝ հանքանյութերի վերամշակման ճանապարհով՝ մինչեւ վերջնական պրոդուկտի մշակում, սեւ մետալուրգիայի վերականգնումը՝ մետաղի թափոնների վերամշակման ճանապարհով, քարի սիլիկատների, էլեկտրատեխնիկական եւ սարքաշինական, դեղագործական արդյունաբերության զարգացումը, ռազմարդյունաբերական համալիրի համար ռադիոէլեկտրոնիկայի արտադրությունը, գերբարձրձայնային հաճախականության, ինֆրակարմիր, նանոտեխնոլոգիական սարքերի արտադրությունը:

Առաջարկների մեջ է պետական մասնակցությամբ վենչուրային հիմնադրամի ստեղծումը՝ ֆինանսավորելու գիտատեխնիկական առանձնահատուկ եւ ռիսկային ծրագրերը՝ ներգրավելով կիրառական գիտահետազոտական ինստիտուտները:

Ներսես Երիցյանը խոստացավ առաջարկները քննարկել նախարարությունում, իսկ Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի հետ այս քննարկումները դարձնել պարբերական:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---