2009 թվականին «Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալն աճել է 100,8%-ով

2009 թվականին «Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալն աճել է 100,8%-ով

PanARMENIAN.Net - «Յունիբանկ» ՓԲԸ-ի ժամկետային ավանդների ծավալը վերջին տարում աճել է 100,8 տոկոսով եւ 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 73 մլրդ 150,6 մլն դրամ: Ուստի Հայաստանի բանկերի շարքում այս ցուցանիշով «Յունիբանկ»-ը զբաղեցրել է առաջին տեղը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

«Ժամկետային ավանդների ակտիվ աճը պայմանավորված է ավանդատուների կողմից վստահության շարունակական աճով, ինչպես նաեւ բանկի ավանդների գրավիչ պայմաններով, որոնք հաշվարկված են ելնելով հաճախորդների տարբեր տեսակի պահանջներից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այս տարի «Յունիբանկ»-ը հայտարարեց շահավետ պայմաններով ներգրավվող երեք նոր ավանդատեսակների մասին: Ավանդները առանձնանում են բազմարժութային ռեժիմով, կապիտալիզացիայի եւ լրացուցիչ նվերներ շահելու հնարավորություններով:

2001թ. հոկտեմբերին հիմնադրված «Յունիբանկ»-ի բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդն» է (100 տոկոս): Բանկը UFAD-ի ծրագրի մասնակից է, որը նպաստում է ներդրումներին գյուղական վայրերում, միջազգային բանկի ABN AMRO ռիսկերի կառավարման ծրագրի մասնակից է, ինչպես նաեւ Փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցող ազգային կենտրոնի ծրագրի մասնակից է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---