ՎԶԵԲ. Հայաստանում տնտեսական աճը 2010-ին կազմելու է 2 տոկոս![]() 4 մարտի 2010 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 2010-ին Հայաստանում կանխատեսում է տնտեսության 2 տոկոս աճ: «Երկու շաբաթ առաջ մենք հայտարարել էինք, որ ԱԱՀ-ի ծավալն այս տարի կազմելու է 2 տոկոս»,- Երեւանում լրագրողներին հայտնել է ՎԶԵԲ երեւանյան ներկայացուցչության ղեկավար Վալերիու Ռազլոգը: Այդ համատեքստում նա նշեց, որ ստեղծված պայմաններում մակրոտնտեսական ցուցանիշների մասին կանխատեսումներ անելը շատ «համարձակ քայլ» է: Հայաստանի բյուջեի հիմքում ընկած տնտեսական աճը նախատեսվում է 1.2 տոկոսով, արժեզրկումը լինելու է 4՞1.5 մակարդակում: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |