Ամերիաբանկը մինչեւ տարեվերջ մտադիր է կրկնապատկել վարկային պորտֆելի ծավալները

Ամերիաբանկը մինչեւ տարեվերջ մտադիր է կրկնապատկել վարկային պորտֆելի ծավալները

PanARMENIAN.Net - Մինչեւ ընթացիկ տարվա վերջ Ամերիաբանկը մտադիր է 80 մլն դոլարով ընդլայնել վարկային պորտֆելի ծավալները, Երեւանում լրագրողներին հայտարարել է բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ կորպորատիվ բիզնեսի համաֆինանսավորման մասին պայմանագրի ստորագրումից հետո:

Նրա խոսքերով, բանկի վարկային պորտֆելը 2010-ի հունվար-փետրվար ամիսներին աճել է 9,6 տոկոսով եւ այսօր արդեն կազմում է150 մլն դոլար կամ 57 մլրդ դրամ:

2010-ի մարտի 4-ին Երեւանում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Միջին չափի վարկերի համաֆինանսավորման» ծրագրի (MCFF) շրջանակներում ստորագրել են պայմանագիր: Համաֆինանսավորման մասին պայմանագիրը ստորագրել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը եւ ՎԶԵԲ ֆինանսական կազմակերպությունների գծով տնօրեն Մայք Թեյլորը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---