Հայկական պատվիրակությունը Մոսկվա կմեկնի ԱՊՀ երկրների տնտեսական ֆորումին մասնակցելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած հայկական պատվիրակությունն այսօր կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 5-ին Մոսկվայում կայանալիք «Նոր նախաձեռնությունները` ԱՊՀ-ում ՌԴ նախագահության տարում» խորագրով ԱՊՀ անդամ երկրների միջազգային տնտեսական համաժողովին, հաղորդում թ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը եւ ՀՀ եոնոմիկայի նախարարության պատասխանատու անձինք:

ԱՊՀ

ԱՊՀ-ն` Անկախ Պետությունների Համագործակցությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջպետական միավորում է: ԱՊՀ-ն հիմնել են Բելառուսի ԽՍՀ-ն, ՌԴ ԽՍՀ-ն և Ուկրաինայի ԽՍՀ-ն 1991-ի դեկտեմբերի 8-ին Բրեստի մերձակայքում գտնվող Վիսկուլի բնակավայրում: ԱՊՀ անդամ պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան: Հայաստանն ԱՊՀ անդամ է 1992-ի փետրվարի 18-ից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---