Դիլիջանը Հայաստանի տարածաշրջանային ֆինանսակրթական կենտրոնը կդառնա![]() 5 մարտի 2010 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Դիլիջանում ֆինանսակրթական կենտրոնի կառուցման աշխատանքները կավարտվեն երեք տարուց, ՀՀ Տավուշի մարզում լրագրողներին հաղորդեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Հուսով եմ, որ ապագայում այդ քաղաքը տարածաշրջանային ֆինանսակրթական կենտրոնի կարգավիճակ կստանա»,- ասաց նա: Նրա խոսքով, 2009 թվականին ճգնաժամի պայմաններում այդ նախագծի իրականացման գործընթացները դանդաղեցվել էին, իսկ որոշ նախագծեր` հետաձգվել: Հայաստանի մարզերի հավասար զարգացման ուղղությամբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականության շրջանակներում ծրագրվում է Դիլիջան քաղաքը տարածաշրջանային ֆինանսակրթական կենտրոնի վերածել, ինչի կապակցությամբ Կենտրոնական բանկի մի մասն այդ քաղաք կտեղափոխվի: «Դա խթան կծառայի այն բանկերի համար, որոնք մեծ մասամբ ներկայացված են լինելու Դիլիջանում»,- նշեց Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով, այդ մասին վկայում է այն գործոնը, որ քաղաքում արդեն 4 մասնաճյուղ կա, որոնց թվում` մարտի 5-ին այստեղ նոր մասնաճյուղ բացեց Ամերիաբանկը, իսկ մոտակա 2 ամիսների ընթացքում եւս մեկը կբացի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ: Բացի դրանից, Ջավադյանի խոսքով, եւս երեք բանկեր ԿԲ-ին հայտեր են ներկայացրել իրենց մասնաճյուղերի գրանցման համար: Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայացավ Ամերիաբանկի նոր մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը ներկա էին Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, բանկի գերագույն ղեկավարությունը, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ այլ պաշտոնական անձինք: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |