HSBS Բանկ Հայաստանը դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ չի ակնկալում![]() 5 մարտի 2010 - 18:12 AMT PanARMENIAN.Net - «2009 թվականի մարտին տեղի ունեցած արժեզրկումից հետո դրամի փոխրաժեքը բավականին կայուն է եղել եւ հետագայում եւս մենք կտրուկ տատանումներ չենք ակնկալում»,-մարտի 5-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում նշել է «HSBS Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը: Ըստ նրա, բանկը դրամի փոխարժեքի որոշ թուլացում էր ակնկալում ձմռան շրջանում, սակայն ամռանը, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ակտիվացման հետ մեկտեղ, ակնկալվում է դրամի կայունացում: Իր պարտատոմսերի հետագա զետեղման վերաբերյալ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը պատրաստակամություն է հայտնել կրկին դուրս գալ Հայաստանի կապիտալի շուկա` դրամի ռեսուրսի հանդեպ պահանջարկի վերականգնումից հետո: «Որոշակի ժամանակ կպահանջվի, վերադարձնելու համար հաճախորդների վստահությունը դրամի արժեզրկումից հետո, սակայն դրական առաջընթացն արդեն իսկ ակնհայտ է»,-ասել է նա: Բանկը հիմնադրվել է 1995 թվականին, իր գործունեությունը սկսել 1996 թվականին` «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ անվան տակ, իսկ 1998-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ՓԲԸ-ի: Բանկը համատեղ հիմնադրվել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի, որին պատկանում են բաժնետոմսերի 70%-ը, եւ սփյուռքահայ ներդրողների կողմից: Բանկը հանդիսանում է Bankmail եւ SWIFT վճարային համակարգերի անդամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |