Մոտ ժամանակները նախատեսվում է ԶԵԱԲ ներկայացուցչության պաշտոնական բացումը Երեւանում23 մարտի 2010 - 10:12 AMT PanARMENIAN.Net - Մոտ ժամանակները նախատեսվում է Երեւանում Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) ներկայացուցչության պաշտոնական բացումը եւ ՀՀ տարածքում ԶԵԱԲ-ի ներկայության մասին Համաձայնության ստորագրումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Զարգացման եվրասիական բանկի կառավարման նախագահի տեղակալ Գենադի Ժուժլեւը: «Տվյալ պահին Համաձայնությունն ավարտական փուլում է, այդ թվում` շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների հետ»,-ասել է նա: 2010-ի մարտի 11-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որում հաստատվել է ՀՀ տարածքում ԶԵԱԲ ներկայության մասին համաձայնությունը: Նրա խոսքերով, ներկայացուցչության բացումը եւ Համաձայնության ստորագրումը թույլ կտա ԶԵԱԲ-ին ավարտել ձեւական պրոցեդուրաները` կապված ՀՀ տարածքում բանկի հավատարմագրման հետ: Դրա հետ կապված կառավարման նախագահը նշեց, որ անցյալ տարվա վերջից բանկը ակտիվ աշխատում է ներդրումային նախագծերի վրա, որոնք համապատասխանում են բանկի նպատակներին եւ առաքելությանը: «Ներկայացուցչության բացումից եւ աշխատակազմի ձեւավորումից հետո բանկը շարունակելու է աշխատանքն այդ ու ուրիշ նախագծերի վրա էներգետիկայի, տրանսպորտի, լեռնահանքային արդյունաբերության, ֆինանսային հատվածի, տնտեսության այլ բարձր տեխնոլոգիական ոլորտներում»,- ավելացրել է նա: ![]() ![]() Զարգացման եվրասիական բանկ Զարգացման եվրասիական բանկը (EDB) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հաստատվել է Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից 2006 թվականին: EDB առաքելությունը կայանում է բանկի մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, տնտեսական աճին ու ներդրումային գործունեության իրականացման միջոցով միմյանց միջեւ առեւտրատնտեսական կապերին աջակցելու մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |