Ազգային արժույթի փոխարժեքի տատանումն օրինաչափ գործընթաց է![]() 23 մարտի 2010 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ազգային արժույթի փոխարժեքի տատանումն օրինաչափ երեւույթ է, որն արդեն կարգավորվում է, գտնում է Հայաստանի խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Փոխարժեքը չի կարող մշտապես նույն մակարդակի վրա մնալ, քանի որ ձեւավորվում է արժույթի շուկայում ձեւավորվող պահանջարկի եւ առաջարկի հիման վրա»,-ասել է նա Երեւանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, նախորդ տարվա մարտի արժեզրկումից մեկ տարի անց (երբ ԿԲ-ն հայտարարեց լողացող փոխարժեքին վերադառնալու մասին), պիկային իրավիճակներ Հայաստանում չեն դիտվել: «ԿԲ հիմնական գործառույթը կտրուկ տատանումներից փոխարժեքը զերծ պահելն է, ինչն էլ արվում է առկա լծակների միջոցով»,-ասել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |