Ուղեւորների կռվի պատճառով Երեւան-Դուբայ չվերթն ուշացավ

Ուղեւորների կռվի պատճառով Երեւան-Դուբայ չվերթն ուշացավ PanARMENIAN.Net - Մարտի 23-ի առավոտյան «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռում 8 ուղեւորների կռվի պատճառով Երեւան-Դուբայ չվերթն ուշացավ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Ուղեւորները ձերբակալվել են, ներկայումս նրանք գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանությունում, հետաքննություն է վարվում:



«Համապատասխան ծառայությունների կողմից կատարված զննումից հետո չվերթը մեկ ժամ անց բարեհաջող կատարվեց»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Հայաստանի ազգային ավիափոխադրող` «Արմավիա» ավիաընկերությունը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միության (IATA) պահանջներին: «Արմավիան» ամսական կատարում է ավելի քան 340 չվերթ աշխարհի մոտ 20 երկրներ` 35 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: 2009թ. «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է 750 հազար ուղեւոր:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---