OFID-ը Արդշինինվեստբանկին 10 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել

OFID-ը Արդշինինվեստբանկին 10 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել PanARMENIAN.Net - Արդշինինվեստբանկի եւ The OPEC Fund for International Developmentե (OFID) զարգացման ֆինանսական գործակալության միջeu ստորագրվեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր:



Վարկը տրամադրվումէ 7 տարի ժամկետով` փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունների ֆինանսավորման ծրագրի իրականացման համար:



Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությանը տեղի ունացավOFID-ի գլխավոր գրասենյակում` Վիեննայում: Պայմանագիրը OFID-ի կողմից ստորագրեց գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը, Արդշինինվեստբանկի կողմից` բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:



Մեկնաբանելով պայմանագրի ստորագրման կարեւորությունը Ն. Կարամանուկյանն ասաց. «Սա երկարաժամկետ վարկային գիծ է, որը հնարավորություն կտա նպաստել Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունների զարգացմանը եւ կօգնեն նրանց հաղթահարելու տնտեսական դժվար իրավիճակի հետեւանքները: Բանկը շարունակաբար զարգացնելու է համագործակցության շրջանակները միջազգային ֆինանսական կառույցների հետ` Հայաստանի շուկա դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու եւ ՀՀ տնտեսության կայունությանն աջակցելու նպատակով»:



OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշի խոսքերով. «OFID-ի համար սկզբունքային առաջնահերթություն է համարվում փոքր եւ միջին ձեռնարկություններին օժանդակության ցուցաբերումը: Մենք տեղեկացված ենք, որ Արդշինինվեստբանկը ակտիվ գործունեություն է ծավալում այս հատվածում, եւ այդպիսով լավ գործընկեր է հանդիսանում OFID-ի ֆինանսավորման ծրագրերի համար: Մենք համոզված ենք, որ այս վարկային գիծը կօգնի Արդշինինվեստբանկին ընդլայնել ՓՄՁ-ների ոլորտում մատուցվող ծառայությունների ծավալը եւ նպաստել երկրի ընդհանուր տնտեսական զարգացմանը»:



Արդշինինվեստբանկը հիմնվել է 2002թ. դեկտեմբերին: 2003թ. բանկը ձեռք բերեց «Արդշինբանկ» ԲԲԸ-ի եւ «Արմագրոբանկ» ՓԲԸ-ի ակտիվների եւ պարտավորությունների զգալի մասը նրանց բաժանմունքների ցանցի հետ միասին: Բանկը մասնակցել է ՀԲ-ի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, «Փոքր ու միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն» հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը արժեթղթերի շուկայի մասնակից է` ՀՀ ԿԲ-ի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունների եւ Արդշինինվեստբանկի միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, հանդիսանում է պետական պարտատոմսերի դիլեր: Բանկը Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, «Master Card Europay»-ի անդամ է, SWIFT հեռահաղորդակցային ֆինանսական միջազգային համակարգի, «Հայ ինկասացիա» ՓԲԸ-ի, «ArCA» ՓԲԸ-ի բաժմետեր է, MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում: Բանկն ունի 55 բաժանմունք, 13-ը` Երեւանում, 36-ը` Հայաստանի բոլոր մարզերում, 6-ը` ԼՂՀ-ում: Բանկը նաեւ ներկայացուցչություն ունի Փարիզում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---