ՀՀ կառավարության կենսաթոշակները բարձրացնելու նախաձեռնությունը թույլ կտա ապահովել բնակչության գնողունակությունը![]() 26 մարտի 2010 - 15:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնելու նախաձեռնությունը թույլ կտա ապահովել բնակչության, մասնավորապես, թոշակառուների գնողունակությունը: PanARMENIAN.Net ի թղթակցին նման կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա, այդ որոշումը վաղուց էր ակնկալվում, քանի որ բոլոր երկրներում սղաճի պատճառով տեղի է ունենում կենսաթոշակների եւ նպաստների ինդեքսացիա: Մանասերյանը ձեռնպահ մնաց 2010թ. համար սղաճի կանխատեսումների վերաբերյալ մեկնբանություններից` նշելով, որ անհնար է կանխատեսել այդ ցուցանիշի վարքագիծը տնտեսական ճգնաժամի պայմաններում: Հայաստանում բազային 8 հազար դրամ կենսաթոշակը կհասնի 10,5 հազար դրամի, իսկ նպաստի չափը 10 հազարից կհասնի 12,5 հազարի: Նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը Արտաշատում կայացած արտագնա նիստում: Որոշումը, որը ուժի մեջ կմտնի համապատասխանաբար նոյեմբերի 1-ին եւ մայիսի 1-ին, ընդունվել է բնակչության անապահով շերտերին ֆինանսապես աջակցելու նպատակով` գազի սակագնի բարձրացման կապակցությամբ: Ըստ Հայաստանի Վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, սղաճը 2010թ. հունվար-փետրվարին կազմել է 2 տոկոս: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |