2010թ. մարտին Հայաստանում սպառողական գնաճը կազմել է 0.8%

2010թ. մարտին Հայաստանում սպառողական գնաճը կազմել է 0.8%

PanARMENIAN.Net - 2010թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է ձվի, մրգի, մսամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի, շաքարավազի, 1.2-6.1% գնաճով:

Այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 0.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.8% հավելաճ, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

2010թ. մարտին 2009թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.8%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 106.3%, ոչ պարենային ապրանքներինը`114.3%, ծառայությունների սակագներինը`110.6%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---