Եվրոպական գործընկերության եւ հարեւանության գործիք ծրագրի շրջանակներում Հայաստանին կհատկացվի 157,3 մլն եվրո

Եվրոպական գործընկերության եւ հարեւանության գործիք ծրագրի շրջանակներում Հայաստանին կհատկացվի 157,3 մլն եվրո

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ապրիլի 6ին ստորագրեցին 2011-2013թթ. Ազգային ինդիկատիվ ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ծրագրով նախատեսվում է 157,3 մլն եվրո հատկացնել Հայաստանին: Այդ մասին հաղորդել է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ գումարից 32 մլն եվրո կհատկացվի իշխանական պետական մարմինների զարգացման համապարփակ ծրագրին: Աջակցությունը կենտրոնացված կլինի երեք հիմնական ոլորտներում` ժողովրդավարական ինստիտուտներ եւ բարեխիղճ կառավարում, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ եւ ինքնահարատ զարգացում, առեւտուր եւ ներդրումներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---