Ֆրանսիս Ֆրիզոն. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը պետք է արժանանա բնակչության վստահությանը

Ֆրանսիս Ֆրիզոն. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը պետք է արժանանա բնակչության վստահությանը

PanARMENIAN.Net - Կառույցը զարգացնելու և հաջողության հասնելու համար Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը պետք է բարձրացնի բնակչության իրազեկության մակարդակը և վստահություն ձեռք բերի: Այդ մասին ապրիլի 8-ին Երևանում լրագրողներին է հայտնել Ֆրանսիայի ապահովագրական հաշտարար Ֆրանսիս Ֆրիզոնը “Ֆինանսական հաշտարարի ինստիտուտն` ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը” թեմայով խորհրդաժողովի ժամանակ: Նրա խոսքերով, կարևոր է արժանանալ ոչ միայն սպառողների վստահությանն, այլ նաև ֆինանսական կառույցների: “Եթե նրանք չվստահեն հաշտարարին, ապա կառույցը չի կայանա”,- ասել է ֆրանսիացի հաշտարարը:

Միաժամանակ նա ավելացրեց, որ զարմացած և տպավորված է, որ երիտասարդ հայկական թիմը կարողացել է գլուխ հանել 400 բողոքներից:

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգի հաշտարար Դեյվիդ Թոմասն ասաց, որ իր աշխատանքում գրասենյակը պետք է հիմնվի ֆինանսական հաշտարարի անկախության, հասանելիության վրա, և ամենակարևորը, որպեսզի մարդիկ չվախենան դիմել նրան:

Խորհրդաժողովին մասնակցում են Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների ֆինանսական համակարգերի հաշտարարները, Ֆրանսիայի և Ղազախստանի ապահովագրական ծառայությունների հաշտարարները, ինչպես նաև արտադատարանային համակարգի տարաձայնությունների լուծման այլ մասնագետներ: Բացի դրանից, խորհրդաժողովի 90 մասնակիցների թվում հիմնական մաս են կազմում ֆինանսական շուկայի ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---