Հայաստանը մտադիր է խորացնել փոխհարաբերությունները Թուրքմենստանի հետ

Հայաստանը մտադիր է խորացնել փոխհարաբերությունները Թուրքմենստանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Թուրքմենստանի միջև բարիդրացիական քաղաքական հարաբերությունները պահանջում են նաև տնտեսական հիմքեր, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը թեթև արդյունաբերության ապրանքների ցուցահանդես-վաճառքի բացման ժամանակ, որը տեղի է ունենում Երևանում հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում: “Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են: Դրանք հիմնված են ավանդույթների վրա, որոնք մենք պարտավոր ենք պահպանել, զարգացնել և խորացնել”,- ասել է նա:

Տիգրան Սարգսյանը նաև նշեց, որ Հայաստանի համար հետաքրքրություն է ներկայացնում Թուրքմենստանի թեթև արդյունաբերության բուռն աճն, ավելացնելով, որ երկու երկրների կառավարությունները պետք է ջանքեր գործադրեն տնտեսական համագործակցությունը խորացնելու և ընդլյանելու համար: Դրան նպաստելու են այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում, ինչպես նաև բացված ցուցահանդես-վաճառքը և բիզնես-ֆորումը:

Վարչապետը հյուրերին բեղմնավոր աշխատանք մաղթեց և հավաստիացրեց, որ նպաստելու է երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---