Հայաստանը կաթ է արտահանելու Ռուսաստան

Հայաստանը կաթ է արտահանելու Ռուսաստան

PanARMENIAN.Net - “Ռոսսելխոզնադզորը” թույլատրել է հայկական և ղազախական ձեռնարկությունների կաթի և կաթնամթերքի ներկրումը, իսկ մոնղոլ անասնաբույծները միս են արտահանելու Ռուսաստան: Հայաստանի և Ղազախստանի արտադրանքի ներկրման արգելքը հանվել է ռուսական անասնաբուժական-սանիտարական պահանջներին լիովին բավարարելու ձեռնարկությունների երաշխիքի հիման վրա, հաղորդում է Բիզնես ՖՄ-ը:

Բաժինը, որն այս ընկերությունները կարող էին փոխառնել, ռուսական շուկայում այնքան փոքր է, որ ոլորտում ուժերի ընդհանուր տեղաբաշխման վրա Մոնղոլիայի, Ղազախստանի և Հայաստանի ընկերությունների մուտքը ոչ մի կերպ չի ազդի, կարծում է Ռուսաստանում BDO ընկերության գործընկեր Ելենա Խրոմովան: “Եթե Ռուսաստանում կաթի արտադրությունն անցյալ տարի կազմել է 32,5 մլն տոննա, ապա Հայաստանում այդ թիվը 200 հազար տոննա է”,- նշել է Խրոմովան:

Նա համոզված է, որ ռուսական կաթ արտադրող ընկերությունների համար լուրջ մրցակից են Բելառուսը, ԵՄ-ը, ԱՄՆ-ը և Հարավային Ամերիկան, ինչպես նաև Ավստրալիան:

Միևնույն ժամանակ, Ռոսսելխոզնադզորն արգելել է արտասահմանյան 15 ընկերություննների մսի ներկրումն այն պատճառով, որ ստուգումների ընթացքում հայտնաբերվել են վնասակար և արգելված նյութեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---