2009 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում իրացվել է 135,4 մլն լիտր բենզին

2009 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում իրացվել է 135,4 մլն լիտր բենզին

PanARMENIAN.Net - 2009 թ. երկրորդ կիսամյակում շուկայում գործող 5 տնտեսվարողների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, 2009 թ. երկրորդ կիսամյակում իրացվել 135, 4 լիտր բենզին: Այս մասին ասվում է Տնտեսական մրցունակության պաշտպանության պետական հանձնաժողովի վառելիքի շուկայի ուսումնասիրության վերաբերյալ հաղորդագրության մեջ:

Շուկայում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող առաջին երեք տնտեսվարողներն են` «Ֆլեշը»`42,62 տոկոս, «Սիթի Պետրոլ Գրուպը» ` 41,76 տոկոս, «Միկա Քորփորեյշնը»` 9,5 տոկոս իրացման ծավալներով:

Հանձնաժողովի որոշմամբ, «Ֆլեշը» մասնաբաժնի համապատասխան փոփոխությամբ շարունակում է մնալ գերիշխողների գրանցմատյանում, այնտեղ գրանցվել է նաև «Սիթի Պետրոլ Գրուպը»

Հանձնաժողովի 2006 թ. որոշմամբ «Ֆլեշ» ընկերությունը դիզելային վառելիքի շուկայում 38,8 տոկոս բաժնով համարվել է գերիշխող դիրք ունեցող: Հետագայում տեղի է ունեցել շուկայում զբաղեցրած մասնաբաժնի փոփոխություն` 51,4 տոկոս, գերիշխող դիրքը պահպանվել է:

2009 թ. երկրորդ կիսամյակի տվյալների հիման վրա կատարված ուսումնասիրության համաձայն, շուկայում գործել է 7 տնտեսվարող սուբյեկտ: Դիզվառելիքի իրացման ծավալը կազմել է 81,8 լիտր:

Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք զբաղեցնում են շուկայի մեկ երրորդից ավելին, համապատասխան մասնաբաժիններով գրանցվել են գերիշխողների գրանցամատյանում. «Ֆլեշը» ` 47,3 տոկոս, «Սիթի Պետրոլ Գրուպը»` 40,8 տոկոս ծավալով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---