Էդուարդ Օրեմյան. Հիփոթեքային վարկավորումը 2010-ին վերջին կակտիվանա![]() 3 մայիսի 2010 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա սկզբին հիփոթեքային վարկավորման ոլորտն աճ է ապրում գնաճի դադարեցման հետ կապված, որը պայմանավորված է նոր կառավարական հիփոթեքային ծրագրերի ստեղծմամբ («Ազգային հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ», «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին»), ինչպես նաև բնակչության ակտիվությամբ շուկայում: Այդ մասին Երևանում Հիփոթեքային շուկայի մասնակիցների ասուցիացիայի չորրորդ տարեկան ժողովի ժամանակ ասել է ասոցիացիայի նախագահ Էդուարդ Օրեմյանը: «Այսօր ֆինանսական կազմակերպությունները բավական ակտիվ վարկավորում են հիփոթեքային ծրագրերը, իսկ մինչև տարեվերջ շուկան ավելի կակտիվանա»,- ասել է նա: Միևնույն ժամանակ Էդուարդ Օրեմյանն ընդգծեց, որ ասոցիացիան փորձում է երևան հանել և վերացնել հիփոթեքային ոլորտի խնդիրները: «Աշխատավարձի պահանջվող չափսերը խոչընդոտում են վարկավորմանը երկրի մարզերում, որոնց վրա գլխավորապես ուղղված են հիփոթեքային վարկավորման կառավարական ծրագրերը»,- կարծում է նա: Բացի դրանից, 30 տոկոս կանխավճարն անհասանելի է դարձնում վարկերը երիտասարդ ընտանիքների համար: Միաժամանակ նա պարզաբանեց, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով, որը մեկնարկել է այս տարվա մարտին, արդեն տրամադրվել է 10-12 վարկ: Տոկոսոդրույքների վերաբերյալ Օրեմյանն ասաց, որ դրանք հիփոթեքային վարկավորման մեջ 2009-ին մեծ անկում են ապրել, և հիմա կազմում են 8,5-13 տոկոս այն դեպքում, երբ երկու տարի առաջ կազմում էին 16-20 տոկոս: «Կարելի է սպասել տոկոսադրույքների նոր կրճատում, քանի որ շուկան զարգանում է, և այսօր երկար փողեր ստեղծելու խնդիր կա»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |