Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առարկում է վարչական դատարան ներկայացված հայցադիմումի դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես, ասված է. “Ապրիլի 19-ին քաղաքացիներ Հ.Հովսեփյանը, Ա. Գևորգյանը, Հ. Բագրատյանը, Վ. Խաչատրյանը և մյուսները հայցադիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 26-ի «ՀայՌուսգազարդ՚» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին», «ՙԳազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների սահմանման մասին» և «Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման մասին» որոշումները”:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի, հայցադիմումին ամբողջությամբ առարկելու վերաբերյալ` հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 28-ի գրությունն ուղարկվել է հայցադիմումով դատարան դիմած բոլոր քաղաքացիներին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---