ԱՄՆ-ի մասնագետները կաջակցեն Հայաստանին անասնաբուժության ասպարեզում

ԱՄՆ-ի մասնագետները կաջակցեն Հայաստանին անասնաբուժության ասպարեզում

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ապրիլի 30-ին ընդունել էր ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի միջազգային ծրագրերի կառավարիչ Կելի Քոլներին, միջազգային ծրագրերի համակարգող Էլիզաբեթ Լեոնդրին, ԱՄՆ ԳԴ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ֆրեդ Ջոնսթոնին: Ողջունելով նրանց, ՀՀ գյուղատնտեսության նախարարը հույս հայտնեց, որ երկու երկրների միջև հաստատված փոխգործակցությունը գործնական նոր դրսևորումներ կստանա: Նախարարը հատկապես կարևորեց համատեղ աշխատանքն անասնաբուժության ասպարեզում:

ԱՄՆ Գյուղդեպարտամենտի պատասխանատուները հայտնեցին, որ համատեղ աշխատանքներում թիրախային ուղղությունը պետք է լինի հիվանդությունների կանխարգելումը: Հաջողության երաշխիքներից մեկն էլ այն է, ըստ ամերիկացի մասնագետների, որ Հայաստանում ներկայումս կան համապատասխան լաբորատորիաներ:

Ըստ Ալավերդյանի, հիվանդությունների կանխարգելմանը միտված պայքարի աշխատանքները հիմնականում պետք է գլխավորեն և իրականացնեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության մարզային կառույցների և ԱՄՆ ԳԴ մասնագետները, քանի որ անասնատերերը չունեն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն:

ԱՄՆ ԳԴ ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին համագործակցված աշխատանք տանել նաև բուսաբուծության, մասնավորապես` սերմնաբուծության զարգացման և առաջադիմական տեխնոլոգիների ներդրման ոլորտում, ինչը գոհունակությամբ ընդունվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---