Հունիսին Հայաստանում կբացվի Առևտրի ֆինանսավորման ակադեմիա![]() 4 մայիսի 2010 - 15:38 AMT PanARMENIAN.Net - «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը և Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը (ՓՄԶԱԿ) Հայաստանում ստեղծելու են Առևտրի ֆինանսավորման ակադեմիա : Այդ մասին մայիսի 4-ին Երևանում հայտարարել են «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը և ՓՄԶԱԿ տնօրեն Իշխան Կարապետյանը: Ակադեմիան, որն ամենայն հավանականությամբ սկսելու է իր աշխատանքը հունիսի կեսերին, առևտրի ֆինանսավորման ոլորտում ձեռնարկատերերի զարգացման և տեղեկացման պարապմունքներ է անցկացնելու, ինչպես նաև բացատրելու է միջազգային առևտրային օպերացիաների ընթացակարգը: Եվրոպական տարածաշրջանում HSBC խմբի առևտրի ֆինանսավորման տնօրեն Սթյուարտ Նիվիսոնի խոսքերով, ի տարբերություն շատ ասիական երկրների, որոնք ակտիվ են միջազգային առևտրում և զարգացած տեխնոլոգիաներ ունեն, Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում տեխնոլոգիաները զարգացած չեն: «Հայ գործարարները համապատասխան գիտելիքներ և փորձ չունեն միջազգային առևտրային օպերացիաների ոլորտում: HSBC-ն, աշխատելով այս ոլորտում 140 տարի, կարող է օգտակար լինել հայ արտահանողներին և ներկրողներին ֆինանսական կրթություն տրամադրելու հարցում»,- ասել է նա: Ակադեմիայում պարապմունքներն անցկացնելու են «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի առևտրի ֆինանսավորման դեպարտամենտի փորձագետները ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |