«Մասնագիտական կրթություն և ուսուցում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2010 թվականին վերապատրաստել 400 գործազուրկի![]() 10 մայիսի 2010 - 16:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը և մի շարք միջազգային կազմակերպություններ օգնում են Հայաստանի բնակչության խոցելի շերտերին աշխատանք փնտրելու հարցում, լրագրողներին է հայտնել գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Ըստ նրա, ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության շնորհիվ իրականացվում է «Մասնագիտական կրթություն և ուսուցում» ծրագիրը գործազուրկների համար, որոնք վերապատրաստման կարիք ունեն: «Այդ ծրագրի շրջանակներում 2009-ին վերապատրաստվել է 170 գործազուրկ, ընթացիկ տարում նախատեսվում է վերապատրաստել 400-ին: Ծրագրի ընդհանուր արժեքն է 140 հազար դոլար»,-ասել է նա: Բացի այդ, գործակալությունը չեխական People in need կազմակերպության հետ համատեղ Երևանում, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում ֆինանսական օգնություն է տրամադրում և տեղեկատվություն է տալիս օրինական միգրացիայի և Հայաստանում աշխատանքի որոնման մասին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |