Հայաստանի պատվիրակությունը Թբիլիսիում կմասնակցի «Տրանսպորտային հեռանկարները Հարավային Կովկասում» խորհրդակցությանը![]() 10 մայիսի 2010 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 11-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա «Տրանսպորտային հեռանկարները Հարավային Կովկասում» թեմայով համակարգող դոնորների խորհրդակցություն, որին կմասնակցի Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը կմասնակցեն տրանսպորտային ոլորտում ներգրավված դոնոր կազմակերպությունները, այդ թվում` Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Զարգացման ասիական բանկը, Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան, Եվրամիությունը և այլն: Ժողովի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կտրվի ներկայացնելու իրենց ազգային ծրագրերը, հիմնավորելու ներդրումային կարիքները և դոնորների աջակցությունը ստանալու նպատակով` առաջարկելու նոր նախագծերի գաղափարներ, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |