«Austrian Airlines Skyline» ամսագրում Հայաստանին նվիրված հոդված է հրապարակվել

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Ավստրիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ ու մասնակցությամբ «Austrian Airlines Skyline» ամսագրում լույս է տեսել Հայաստանին նվիրված հատուկ հոդված, որն ամսագրի այդ համարի հիմնական հոդվածն է:

Գերմաներեն եւ անգլերեն տարբերակներ ունեցող հոդվածում ներկայացվում է Հայաստանը իր պատմական եւ մշակութային դիմապատկերով: Հայաստանը հոդվածում ներկայացված է որպես հարուստ պատմական, մշակութային եւ կրոնական ավանդույթներ ունեցող երկիր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---