Հայաստանի տարածքում ՎԶԵԲ նախագծերի ընդհանուր գումարը կարող է կազմել մոտ 500 մլն դոլար

Հայաստանի տարածքում ՎԶԵԲ նախագծերի ընդհանուր գումարը կարող է կազմել մոտ 500 մլն դոլար

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում նախագծների ընդհանուր արժեքը, որոնք քննարկվում են Զարգացման եվրասիական բանկի (EDB) կողմից, կազմում է մոտ 500 մլն դոլար: «Մեզ համար առաջնային ոլորտներ են էներգետիկան և տրանսպորտային ենթակառուցվածքը: Այսինքն այն ենթակառուցվածքը, որը օգնում է երկրին զարգանալ տնտեսապես և նպաստում է ինտեգրացիոն գործընթացներին»,- ասել է բանկի կառավարման նախագահ Իգոր Ֆինոգենովը ՌԲԿ daily-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, երբ EDB-ն Հայաստանի կառավարության հետ համաձայնագիր կնքեց հանրապետության տարածքում բանկի գտնվելու մասին, այդ արարողության ժամանակ հուշագիր ստորագրվեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և մի շարք խոշորագույն ընկերությունների հետ: Մասնավորապես «Հայռուսգազարդի», Միջազգային էներգետիկ կորպորացիայի և «ՀԿԵՈւ»-ի հետ: «Իսկ հայակական «Հայբիզնեսբանկին» մենք 20 մլն դոլարի վարկ ենք տրամադրել 5 տարի մարման ժամկետով: Այդ միջոցներն ուղորդվելու են երկրի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---