ԱՄՀ-ն Հայաստանում ՀՆԱ-ի 4 տոկոս աճ է կանխատեսում 2010թ. և 6 տոկոս գնաճ

ԱՄՀ-ն Հայաստանում ՀՆԱ-ի 4 տոկոս աճ է կանխատեսում 2010թ. և 6 տոկոս գնաճ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Հայաստանում արձանագրված տնտեսական աճի բարձր տեմպերի կապակցությամբ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է իր կանխատեսումներն երկրի ՀՆԱ-ի վերաբերյալ և այժմ կանխատեսում է 4 տոկոս աճ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը:

Բացի այդ, ըստ ԱՄՀ առաքելության ղեկավարի, գնաճի տեմպերը կրճատման միտում ունեն, սակայն նրա մակարդակը 2010 թվականին կկազմի 6 տոկոս:

Ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտին, ապա Լյուիսն ընդգծել է, որ ընթացիկ տարում Հայաստանի պետբյուջեի եկամուտները կավելանան, ինչը թույլ կտա ապահովել դեֆիցիտի ավելի ցածր մակարդակ:

Ըստ ԱՄՀ նախորդ կանխատեսման ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2010 թվականի ավարտին պետք է կազմեր 1,8 տոկոս, իսկ գնաճը` 6,2 տոկոս:

Բյուջեում ամրագրված տնտեսական աճը նախատեսվում է 1,2 տոկոսի չափով, գնաճը` 4±1,5 տոկոսի մակարդակով:

Արժույթի միջազգային հիմնադրամը

Արժույթի միջազգային հիմնադրամը` ԱՄՀ-ն ՄԱԿ-ի մասնագիտացած հաստատություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում (ԱՄՆ):

1944թ. հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Բրետոն-Վուդի արժութաֆինանսական հարցերի կոնֆերանսում մշակվել է հիմնական համաձայնություն (ԱՄՀ Խարտիա): Առավել զգալի ներդրումը հայեցակարգի մշակման մեջ ունեցավ Ջոն Մեյնարդ Քեյնսը, որը գլխավորում էր բրիտանական պատվիրակությունը եւ Հարրի Դեքստեր Ուայթը` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ: Համաձայնագրի վերջնական տարբերակն առաջին 29 պետությունները ստորագրել են 1945թ. դեկտեմբերի 27-ին, որը ԱՄՀ ստեղծման պաշտոնական ամսաթիվն է: ԱՄՀ-ն իր գործունեությունը սկսել է 1947թ. մարտի 1-ին որպես Բրետոն-Վուդի համակարգի մաս: Նույն թվականին Ֆրանսիան վերցերց առաջին վարկը: Այժմ ԱՄՀ-ն միավորում է 186 պետությունների, իսկ նրա կազմում աշխատում է 2500 մարդ 133 երկրներից:

ԱՄՀ-ն կարճաժամկետ եւ միջնաժամկետ վարկեր է տրամադրում պետության վճարային հավասարակշռության դեիֆիցիտի դեպքում: Վարկերի տրամադրումը, սովորաբար, ուղեկցվում է իրադրության բարելավմանն ուղղված պայմանների եւ խորհրդատվությունների փաթեթով:

ԱՄՀ քաղաքականությունն ու խորհուրդները զարգացող երկրների վերաբերյալ բազմիցս են քննադատվել, որի էությունն այն է, որ խորհուրդների եւ պայմանների կատարումն արդյունքում ուղղված է ոչ թե ինքնուրույնության, կայունության բարձրացմանն եւ ազգային տնտեսությունների զարգացմանը, այլ լոկ շաղկապում է այն միջազգային ֆինանսական հոսքերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---