«Յունիբանկ»-ը ժամկետային ավանդների գծով պահպանել է առաջատար դիրքը ՀՀ բանկային համակարգում

«Յունիբանկ»-ը ժամկետային ավանդների գծով պահպանել է առաջատար դիրքը ՀՀ բանկային համակարգում

PanARMENIAN.Net - 2010թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով «Յունիբանկ»-ը ժամկետային ավանդների գծով պահպանել է առաջատարի իր դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Բանկի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 73,7 մլրդ դրամ, որից 48 մլրդ դրամը` ֆիզիկական անձանց ավանդները: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2010թ.-ի առաջին եռամսյակում «Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը աճել է 67,5 տոկոսով: Այդպիսով «Յունիբանկ»-ը արդեն մի քանի տարի է ՀՀ բանկային համակարգում ժամկետային ավանդների գծով զբաղեցնում է առաջին դիրքը: Բանկի ցպահանջ ավանդների ծավալը 31.03.2010թ.-ի դրությամբ կազմել է 14 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ավելի քան 52 տոկոս:

Ինչպես նշեց «Յունիբանկ»-ի մանրածախ ավանդների վարչության պետ Դիանա Ջեյրանյանը, ավանդների զգալի ներհոսքը պայմանավորված է նոր ավանդատեսակների մշակմամբ և գրավիչ տոկոսադրույքերով: «Մենք կշարունակենք նոր ավանդատեսակների մշակումը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Մեր հիմնական խնդիրը մրցակցային առավելությունների ապահովումն է, այդ թվում` յուրաքանչյուր ավանդատուի նկատմամբ անհատական մոտեցման ցուցաբերումը»,- ասում է Դիանա Ջեյրանյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---