EFF/ECF IMF ծրագրի շրջանակներում Հայաստանին կհատկացվի շուրջ 52 մլն ԱՄՆ դոլար

EFF/ECF IMF ծրագրի շրջանակներում Հայաստանին կհատկացվի շուրջ 52 մլն ԱՄՆ դոլար

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) և «Երկարաձգվող վարկավորման» (ECF) եռամյա ծրագրի շրջանակներում հասանելի ֆինանսավորումը կկազմի 392 մլն ԱՄՆ դոլար, որը կընդգրկի մինչև 2013 թ. հունիսն ընկած ժամանակաշրջանը:

Ընդ որում, այս ծրագրերը ԱՄՀ Գործադիր խորհուրդը հաստատելով` հնարավորություն կտա Հայաստանին օգտագործել շուրջ 52 մլն ԱՄՆ դոլարի գումար: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը: «Տնտեսական պայմանները, թեև, դեռևս ծանր են, սակայն Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Արտերկրից դրամական փոխանցումների ծավալը վերականգնվում է, պետական ֆինանսների վիճակը բարելավվում է», - ասել է նա:

ԱՄՀ առաքելության ղեկավարի խոսքերի համաձայն, տնտեսական ճգնաժամն ավարտվել է, սակայն ի հայտ են եկել կարևոր միջնաժամկետ մարտահրավերներ, որոնց ի պատասխան երկրի իշխանությունները կիրագործեն կուռ մակրոտնտեսական քաղաքականություն` EFF/ECF IMF- առաջարկած ծրագրի շրջանակներում:

Մարկ Լյուիսն ասել է նաև, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են հարկային վարչարարության մեջ բարեփոխումներ կատարելու օգնությամբ ընդլայնել հարկային բազան:

Բացի այս, ԱՄՀ ներկայացուցիչն ասել է նաև, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի բանկային համակարգը կայունություն դրսևորեց, և տնտեսական ակտիվությանն աջակցելու նպատակով երկրի իշխանությունները մտադիր են զարգացնել ֆինանսական միջնորդությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---